
Իզմիրլյան հիմնադրամն ընդլայնում է քաղցկեղով հիվանդ խոցելի երեխաների բուժօգնությունը Հայաստանում
Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայոց լեզվի դասավանդում, թեստավորում և գնահատում» ծրագիրն իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Լեզվի կոմիտեն՝ Իզմիրլյան հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Արմեն Չոբանյանը նշեց, որ հիմնադրամն ուրախ է աջակցելու նման կարևոր ծրագրի, որը ոչ միայն ամրապնդում է հայոց լեզուն, այլև նպաստում է դրա զարգացմանն ու պահպանմանը՝ արագ տեխնոլոգիական զարգացման պայմաններում։
Ծրագրի շրջանակում ձևավորվել է մասնագիտական թիմ՝ հայերենի գնահատման չափորոշիչները մշակելու համար։ Թիմն ուսումնասիրել է Լեզուների իմացության համաեվրոպական համակարգը (CEFR) և հարակից փաստաթղթերը՝ դրանք հիմք ընդունելով հայերենի իմացության վեց մակարդակների չափորոշիչները մշակելու, տեղայնացնելու և վերջնականացնելու համար՝ Ա1 (A1), Ա2 (A2), Բ1 (B1), Բ2 (B2), Գ1 (C1) և Գ2 (C2)։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի աջակցությամբ ուսումնասիրվել են նաև արևելյան լեզուների համար նախատեսված ազգային համակարգերը։
Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի խոսքով՝ 2024 թվականի վերջին տեղի է ունեցել հանդիպում՝ շահագրգիռ կազմակերպությունների մասնագետների հետ քննարկելու մշակված չափորոշիչների ընդհանուր սկզբունքները։
Քննարկմանը մասնակցել են հայաստանյան բուհերի և լեզվական կենտրոնների ներկայացուցիչներ։ Ներկայումս չափորոշիչների փաթեթն ուղարկվել է համապատասխան կազմակերպություններ՝ փորձագիտական գնահատման։
Առաջադրանքների մշակման համար պատասխանատու մասնագիտական թիմն ընտրվել է բաց մրցույթի միջոցով
Լեզվի կոմիտեն ծրագրի իրականացումը քննարկել է British Council-ի Հայաստանյան գրասենյակի և British Council-ի հետ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերապատրաստում անցկացնել առաջադրանքների պատրաստման համար պատասխանատու մասնագետների խմբի համար։
Բացի այդ, ծրագրի շրջանակում մշակվել է հայերենի ընթեռնելիության ինդեքսը (ARI բանաձև)՝ օգտագործելով անգլերենի իմացության մակարդակների (A1, A2, B1, B2, C1, C2) հենքային տեքստերը և Հայաստանում կիրառվող 11 դասագիրք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Իզմիրլյան հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում
Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ վերաբացվել է ԵՊՀ գրադարանի առաջին հարկը

Հատուկ կարիքներով երեխաների համար սպորտի և ֆիզիկական ակտիվության հասանելիության ապահովում