
Իզմիրլյան հիմնադրամն ընդլայնում է քաղցկեղով հիվանդ խոցելի երեխաների բուժօգնությունը Հայաստանում
Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի բարերար Դիկրան Իզմիրլյանի որդուն՝ Սարկիս Իզմիրլյանին։
Վարչապետը նշեց, որ հանդիպումը տեղի է ունենում Դիկրան Իզմիրլյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու կարևոր առիթով։ «Սա իսկապես շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, դա մեր երախտագիտության արտահայտությունն է այն գործունեության համար, որ Ձեր ընտանիքն իրականացրել է և իրականացնում է մեր Հանրապետությունում։ Հուսով ենք, որ կառավարության և Իզմիրլյան հիմնադրամի միջև հաստատված համագործակցությունը շարունակական կլինի»,— ասաց վարչապետ Փաշինյանը։
Սարկիս Իզմիրլյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և նշեց. «Այն պատիվը, որ տվեցիք իմ հորը, անգին է։ Այն ամենը, ինչ նա արել է Հայաստանում տասնամյակներ շարունակ, արել է Հայաստանի ժողովրդի համար, ոչ թե պատիվ ու գովեստ ստանալու նպատակով։ Իրականում մենք չենք ուզում, որ մարդիկ իմանան, թե ինչ ենք անում. մենք դա անում ենք Հայաստանի ժողովրդի, ոչ թե մեզ համար։ Ուրախ ենք, որ այստեղ ենք՝ Հայաստանում»,— ասաց Սարկիս Իզմիրլյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Իզմիրլյան» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը Հայաստանում։
Ազգային հերոսի կոչման շնորհման արարողությունը տեղի կունենա այսօր՝ նախագահական նստավայրում։

Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում
Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ վերաբացվել է ԵՊՀ գրադարանի առաջին հարկը

Հատուկ կարիքներով երեխաների համար սպորտի և ֆիզիկական ակտիվության հասանելիության ապահովում