Անցնել հիմնական բովանդակությանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Իզմիրլյան հիմնադրամ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Իզմիրլյան հիմնադրամ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Իզմիրլյան հիմնադրամ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Իզմիրլյան հիմնադրամ։

Հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը Նախագահին ներկայացրեց հիմնադրամի առաքելությունը, կառուցվածքը և տարիների ընթացքում իրականացված ծրագրերը։ Քննարկվեցին նաև կրթության, առողջապահության, սոցիալական բարեկեցության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում իրականացված խոշոր նախաձեռնությունները՝ ընդգծելով դրանց կարևորությունն ու ազդեցությունը։ Արմեն Չոբանյանը ներկայացրեց նաև ընթացիկ ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր գնահատեց հիմնադրամի ծրագրային հետևողականությունն ու համապարփակությունը՝ Իզմիրլյան հիմնադրամը նշելով որպես պետական կառույցների և տեղական համայնքների համար օրինակելի գործընկեր։