Անցնել հիմնական բովանդակությանը

Աջակցություն Արցախից բռնի տեղահանված ձեռներեցներին

Աջակցություն Արցախից բռնի տեղահանված ձեռներեցներին
Աջակցություն Արցախից բռնի տեղահանված ձեռներեցներին

Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Արցախից տեղահանված միկրո և փոքր ձեռներեցների (ձեռնարկությունների) քարտեզագրում, իրազեկման բարձրացում և կարողությունների զարգացում» ծրագիրը։

Ծրագիրը նպատակ ունի աջակցելու Արցախից բռնի տեղահանված ձեռներեցներին, ովքեր Հայաստանում հիմնել են միկրո և փոքր բիզնեսներ՝ նպաստելով նրանց տնտեսական կայունությանը և մրցունակության բարձրացմանը։

Ծրագրի հիմնական բաղադրիչները

Միկրո և փոքր ձեռնարկությունների կարիքների ու կարողությունների գնահատում,

Մասնագիտական խորհրդատվություն և անհատականացված ուղղորդում,

Մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման ծրագրեր,

Տեսանելիության բարձրացում՝ շուկայում դիրքավորումը բարելավելու համար։

Նախաձեռնությունը նպատակ ունի ամուր հիմք ստեղծելու այդ ձեռնարկությունների կայուն աճի և տեղական տնտեսությանը դրանց արդյունավետ ինտեգրման համար։

Ծրագիրն իրականացնում է «Արցախ միություն» հասարակական կազմակերպությունը։