Անցնել հիմնական բովանդակությանը

Իզմիրլյան հիմնադրամը համաֆինանսավորում է «Բաց օլիմպիադա» ծրագիրը

Իզմիրլյան հիմնադրամը համաֆինանսավորում է «Բաց օլիմպիադա» ծրագիրը
Իզմիրլյան հիմնադրամը համաֆինանսավորում է «Բաց օլիմպիադա» ծրագիրը

Իզմիրլյան հիմնադրամը, Հայաստանում կրթությանն աջակցելու իր ռազմավարությանը համահունչ, համաֆինանսավորում է «Բաց օլիմպիադա» ծրագիրը, որն իրականացնում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը։

Ծրագիրը նպատակ ունի ընդլայնելու օլիմպիադային շարժումը՝ խթանելով ակադեմիական գերազանցությունը՝ Հայաստանի թիրախային մարզերում օլիմպիադաներին մասնակցելու հավասար հնարավորությունների ապահովման և տաղանդավոր աշակերտների համար որակյալ կրթության հասանելիության բարելավման միջոցով։

Ծրագրի շահառուներն են Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերի հանրակրթական դպրոցների 4-8-րդ դասարանների աշակերտները։