Անցնել հիմնական բովանդակությանը

Դուալ կրթությունը Սյունիքում. նոր հնարավորություններ երիտասարդների համար գյուղոլորտում

Դուալ կրթությունը Սյունիքում. նոր հնարավորություններ երիտասարդների համար գյուղոլորտում
Դուալ կրթությունը Սյունիքում. նոր հնարավորություններ երիտասարդների համար գյուղոլորտում

Սյունիքի մարզում գյուղատնտեսական կրթության զարգացման նոր ուղի է բացվել դուալ կրթության համակարգի ներդրմամբ։ Այս մոտեցումը, որը համատեղում է տեսական ուսուցումն ու գործնական աշխատանքը, հնարավորություն է տալիս ուսանողներին իրական փորձ ձեռք բերել իրենց մասնագիտության ոլորտում՝ միաժամանակ աշխատելով գործընկեր կազմակերպություններում։Սյունիքում իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության մաս է, որն իրականացվում է Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Շվեդիայի և Շվեյցարիայի համատեղ ջանքերով։ Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։Մասնագիտական փորձ՝ դեռ ուսանողական տարիներիցՄԱՎԵՏԱ ծրագիրը միավորում է կրթական հաստատություններին, գործատուներին և պետական կառույցներին՝ նպատակ ունենալով զարգացնել գյուղատնտեսական ոլորտում միջին մասնագիտական կրթությունը։ Ծրագրի շրջանակում ներդրվել է դուալ կրթության համակարգ, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ միայն տեսական գիտելիքներ ստանալ, այլև իրական աշխատանքային փորձ ձեռք բերել՝ պայմանագրային հիմունքներով և վարձատրությամբ։ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման համագործակցությունը (ADC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

Կարդալ ամբողջական պատմությունը (բացվում է նոր ներդիրում)Mediamax